avetbarseghyan
Nov 29
2.2K
29K
31%
«ԽմբաԳրեր»
Մի՛ խմբագրիր ո՛չ կյանքս,ո՛չ ինձ,ո՛չ Սիրտս:Դու ֆլիրտ ես սովոր կարմիր գրչով «բարոյականության» ուղղել,իսկ ես ՝անխմբագիր դաշտերի ծնունդ ,երկրագունդ պտտող Սեր եմ ախր:Վախե՜ր,վախե՜ր...Շրջանակի մեջ վերադարձնող,խմբագրեր ծնող,անտեր-անծնող վախե՜ր...Բախեր չծնող «Դախեր»՝մեխեր,մեխեր,նույնանմանության դագաղի մեջ մեզ գամող ձեռքերում:Մի ՛ փորձիր ,կծռվի յուրաքանչյուրը ՝կափարիչին դեռ չհասած:Տատուս ասած «ԵԶԱԿԻ ԵՄ» ես :«Եզ» արմատից ,գուցե,բայց ոչ եզրերում արածող,այլ ուղիղ մեջտեղում Գոյի՝թեկուզ որպես մսացու թիրախ:Վա՜խ ,խմբագիրներ,Ա՜խ,խմբագրողներ,Ձախ թեքվեք խմբագրական կազմով ձեր ողջ,ինձնից՝Ձախ՝Աջերում Մենք ենք՝Մի հատանոցներս:Ակնոցներս հագնեմ(չխմբագրե՛ք՝թե ակնոցներ չէ՝ակնոց) Իմ աչքերը շատ են:Փողոց դուրս եկա՝դուք չկաք էլի...նստած խմբագրում եք,զբաղմունք է պարարպ:Ես Սեր եմ գրում,Shut up...
avetbarseghyan
Nov 29
2.2K
29K
31%
Cost:
Manual Stats:
Include in groups:
Products:
