avetbarseghyan
Dec 8
2.8K
16K
19.1%
«Չափագրում»
Ես չափեցի քո մենությունը իմ սրտով՝
Ես ու կես,Ես ու կես,ես ու կես...
Հաշվարկեցի քո տխրությունն իմ ժպիտով՝
ծիծաղեցիր,համարեցիր ինձ կրկես...
Աչքաչափով գումարեցի մեղքերդ հին,
ու ներեցի,ներեցի,ներեցի...
Ես դեմ ելա ամբողջ այս աշխարհին,
Քեզ գրկեցի,գրկեցի,գրկեցի...
Ես չափեցի անչափելի Սիրո ճամփան
Ես ու ես,ես ու ես,ես ու ես...
Վերջում անունս դրեցիր Սիրասպան
Քեզ ու քեզ,քեզու քեզ,քեզ ու քեզ...
Հոգնած անվերջ ու անկատար չափագրումից՝
ինձ ազատիր քո փոքրատառ տպագրումից...
avetbarseghyan
Dec 8
2.8K
16K
19.1%
Cost:
Manual Stats:
Include in groups:
Products:
