1.6K
24K
13.5%
Միշտ հիացել եմ Լիլիթի բազմաճյուղ շնորհներով ու կազմակերպչական ձիրքով: Երգի, ձայնի ու երաժշտության մասին ես չէ, որ պիտի կարծիք հայտնեմ, քանզի դրա մասին երաժշտական աշխարհը դեռ շատ կխոսի: Երգն անչափ հաճելի է ականջիս, իսկ հոլովակից աչք կտրել չեմ կարողանում: Լիլիթի հետ աշխատանքն արդեն տարիներ շարունակ ինձ հնարավորություն է տալիս արտահայտել իմ մասնագիտության նուրբ շերտերը: Ցանկացած մասնագետ ծաղկում է նրա կողքին, եւ միայն ներկա եղած մարդը գիտի, թե ինչ հսկայածավալ աշխատանք է տարվում կադրից դուրս: Հայաստանում միջազգային մակարդակի նկարահանում ստանալը հիացմունքի է արժանի: Ըստ իս բոլորն իրենց լավագույն մասնագիտական որակներն են ներդրել այս գործում: Ասել, որ ուրախ եմ, կնշանակի ոչինչ չասել: Սրտանց շնորհավորում եմ, Լիլիթ ջան:💋💋💋💋🙌🏼🙌🏼🙌🏼🙌🏼 @lilithovhannisyan
1.6K
24K
13.5%
Cost:
Manual Stats:
Include in groups:
Products: